Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովը - Mediamax.am

2522 դիտում

Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովը


Մհեր Ավետիսյանը եւ Սերգեյ Լավրովը երեւանյան «Ռուսական գրքի տանը» 2022 թվականին
Մհեր Ավետիսյանը եւ Սերգեյ Լավրովը երեւանյան «Ռուսական գրքի տանը» 2022 թվականին

Լուսանկարը` https://dialogorg.ru/


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 15-ին Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստան-Հայաստան» առաջին հասարակական համաժողովը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատը, «Միասին» հասարակական կազմակերպությունը եւ «Միջազգային համագործակցության առաջնորդներ» ոչ առեւտրային կազմակերպությունը։

 

Ֆորումի թեմաների թվում են. «Պատմական հիշողության պահպանումը որպես Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկարաժամկետ համագործակցության զարգացման հիմք», «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում», «Լրատվամիջոցները՝ որպես քաղաքական փոխգործակցության պատկերների ստեղծման անբաժան մաս»:

 

«Միջազգային հարաբերությունների համակարգի վերափոխումը թելադրում է համագործակցության ընդլայնման եւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության բոլոր խոչընդոտների հաղթահարման անհրաժեշտությունը։ «Ռուսաստան-Հայաստան» համաժողովը կարեւոր հաշվարկային կետ կդառնա երկու երկրների միջեւ երկխոսության նոր փուլի համար»,- ասել է համաժողովի տնօրեն Մհեր Ավետիսյանը։

 

Մեդիամաքսը նշում է, որ Մհեր Ավետիսյանը Երեւանում «Ռուսական գրքի տան» հիմնադիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին