Հարցվածների 10 տոկոսն է կարծում, որ ՀՀ-ն «շատ լավ» հարաբերություններ ունի ՌԴ հետ - Mediamax.am

1800 դիտում

Հարցվածների 10 տոկոսն է կարծում, որ ՀՀ-ն «շատ լավ» հարաբերություններ ունի ՌԴ հետ


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանում հարցվածների 10 տոկոսն է կարծում, որ Հայաստանը «շատ լավ» հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ:

Այդ մասին են վկայում Հանրապետական միջազգային ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ 2023թ. հունվար-մարտ ամիսներին անցկացված հարցման արդյունքները, որին մասնակցել է 18 տարին լրացած 1 513 քաղաքացի: Հարցումն անցկացվել է ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից:

 

40 %-ը հայ-ռուսական հարաբերություններին տվել է «որոշ չափով լավ» բնորոշումը, 34 % գնահատել է «որոշ չափով վատ» եւ 15 %-ը` «շատ վատ»:

 

Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները «շատ լավ» են գնահատել հարցվածների 21 %-ը,  «որոշ չափով լավ»` 67 %-ը, «շատ վատ»՝ 2 %-ը:

 

Նման պատկեր է Եվրոպական Միության դեպքում. «շատ լավ»՝ 18 %,  «որոշ չափով լավ»` 68 %, «շատ վատ»՝ 3 %:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին