Երեւան։ Մեդիամաքս։ Շարունակվում է հայտերի ընդունումը դիզայնի ոլորտում Արմեն Բուբուշյանի անվան մրցանակի համար:
Մրցույթը հայտարարվել է 2022թ. դեկտեմբերի 13-ին՝ Արմեն Բուբուշյանի ծննդյան օրը:
Հայտերն ընդունվում են մինչեւ 2023թ. մարտի 1-ը ներառյալ:
Արդյունքներն ամփոփվում են 2023թ. ապրիլի 3-ին:
Մրցույթի պայմանները ներկայացված են ստորեւ.
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի ուսանողները (բակալավրիատ եւ մագիստրատուրա): Մասնակիցները ներկայացնում են ուսանող լինելու ապացույց հանդիսացող փաստաթուղթ:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ
Մասնակիցները կարող են աշխատանք ներկայացնել երեք անվանակարգերից մեկում.
1. ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ
Բրենդի անվանում՝ Creo
• Նոր, օրիգինալ շշի ֆորմագոյացություն:
• Պիտակի դիզայն՝ շշի վրա նախատեսված մասում:
• Պիտակը կարող է լինել ցանկացած նյութից, ինչպես նաեւ տպագրված լինել շշի վրա:
• Լոգոտիպ:
2. ԿԱՀՈՒՅՔ՝ ԱԹՈՌ
Նոր, օրիգինալ կառուցվածք, ֆորմա:
3. ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ (MOBILITY)՝ ԻՆՔՆԱԳԼՈՐ
Նոր, օրիգինալ կառուցվածք, ֆորմա:
ՀԱՅՏԸ
Մասնակիցների կողմից ներկայացվող հայտը պետք է ներառի.
1. Նախագծի տեքստային նկարագրություն (նվազագույնը՝ 300, առավելագույնը՝ 500 բառ, լեզուն՝ հայերեն), որը պետք է հնարավորինս պարզ ներկայացնի նախագիծը եւ պատասխանի հետեւյալ հարցերին.
Ի՞նչ խնդիր է լուծում նախագիծը, ի՞նչ նպատակներ ունի, ո՞ր շուկայի համար է նախատեսված, ինչով է նորարարական, ի՞նչ նյութերից է պատրաստվելու:
Նախագծի անվանումը չպետք է հղում կատարի մասնակցին։
2. Նկարներ
1. Առավելագույնը 10 հատ:
2. Բոլոր պատկերները պետք է լինեն նկարներ կամ թվային ռենդերներ (photographs or digital renders):
3. Նկարների ֆորմատը՝ JPG (RGB), ոչ ավելի քան 5 մեգաբայթ յուրաքանչյուր նկարի համար:
4. Նկարների վրա չպետք է լինի որևէ լոգո կամ նշում, որը հղում կանի մասնակցին:
Տեսանյութի եւ/կամ Ֆիզիկական նախատիպի ներկայացումը պարտադիր պայման չէ, մասնակիցները կարող են պատրաստել դրանք սեփական նախաձեռնությամբ: Ինչպես եւ նկարների դեպքում, տեսանյութի վրա չպետք է լինի որևէ լոգո կամ նշում, որը հղում կանի մասնակցին:
Մասնակիցները երաշխավորում են, որ ներկայացված աշխատանքները ստեղծվել են իրենց կողմից եւ չեն խախտում որեւէ մեկի հեղինակային իրավունքները: Իրավունքների խախտման բացահայտման դեպքում մասնակիցը որակազրկվում է:
Հայտերը ուղարկվում են contest@mediamax.am էլ. հասցեով:
Հարցերի դեպքում կարող եք զանգել 010 54 45 31 հեռախոսահամարով:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ
Երեք անվանակարգերի առկայությունը չի ենթադրում, որ դրանցից յուրաքանչյուրում պետք է հաղթող ճանաչվի:
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 500 000 դրամ: Նախատեսվում են առաջին (250 000 դրամ), երկրորդ (150 000 դրամ) եւ երրորդ (100 000 դրամ) մրցանակներ:
Կարող են սահմանվել նաեւ հատուկ մրցանակ/մրցանակներ սահմանել:
ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ
Արամ Մեհրաբյան
Ստեփան Ազարյան
Արսեն Ավոյան
Ռուբեն Բուբուշյան
Ժյուրիի անդամները հանդես են գալիս իբրեւ անհատներ եւ չեն ներկայացնում այն կրթական կամ այլ կազմակերպությունների տեսակետը, որոնցում ներգրավված են:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: