Շարունակվում է հայտերի ընդունումը Արմեն Բուբուշյանի անվան մրցանակի համար - Mediamax.am

1705 դիտում

Շարունակվում է հայտերի ընդունումը Արմեն Բուբուշյանի անվան մրցանակի համար


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Շարունակվում է հայտերի ընդունումը դիզայնի ոլորտում Արմեն Բուբուշյանի անվան մրցանակի համար:

Մրցույթը հայտարարվել է 2022թ. դեկտեմբերի 13-ին՝ Արմեն Բուբուշյանի ծննդյան օրը:

 

Հայտերն ընդունվում են մինչեւ 2023թ. մարտի 1-ը ներառյալ:

 

Արդյունքներն ամփոփվում են 2023թ. ապրիլի 3-ին:

 

Մրցույթի պայմանները ներկայացված են ստորեւ.

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի ուսանողները (բակալավրիատ եւ մագիստրատուրա): Մասնակիցները ներկայացնում են ուսանող լինելու ապացույց հանդիսացող փաստաթուղթ:

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ

 

Մասնակիցները կարող են աշխատանք ներկայացնել երեք անվանակարգերից մեկում.

 

1.    ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

 

Բրենդի անվանում՝ Creo

 

•    Նոր, օրիգինալ շշի ֆորմագոյացություն:

•    Պիտակի դիզայն՝ շշի վրա նախատեսված մասում:

•    Պիտակը կարող է լինել ցանկացած նյութից, ինչպես նաեւ տպագրված լինել շշի վրա:

•    Լոգոտիպ:

 

2. ԿԱՀՈՒՅՔ՝ ԱԹՈՌ

 

Նոր, օրիգինալ կառուցվածք, ֆորմա:

 

3. ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ (MOBILITY)՝ ԻՆՔՆԱԳԼՈՐ

 

Նոր, օրիգինալ կառուցվածք, ֆորմա:

 

ՀԱՅՏԸ

 

Մասնակիցների կողմից ներկայացվող հայտը պետք է ներառի.

 

1. Նախագծի տեքստային նկարագրություն (նվազագույնը՝ 300, առավելագույնը՝ 500 բառ, լեզուն՝ հայերեն), որը պետք է հնարավորինս պարզ ներկայացնի նախագիծը եւ պատասխանի հետեւյալ հարցերին.

 

Ի՞նչ խնդիր է լուծում նախագիծը, ի՞նչ նպատակներ ունի, ո՞ր շուկայի համար է նախատեսված, ինչով է նորարարական, ի՞նչ նյութերից է պատրաստվելու:

 

Նախագծի անվանումը չպետք է հղում կատարի մասնակցին։

 

2. Նկարներ

 

1.    Առավելագույնը 10 հատ:

2.    Բոլոր պատկերները պետք է լինեն նկարներ կամ թվային ռենդերներ (photographs or digital renders):

3.    Նկարների ֆորմատը՝ JPG (RGB), ոչ ավելի քան 5 մեգաբայթ յուրաքանչյուր նկարի համար:

4.    Նկարների վրա չպետք է լինի որևէ լոգո կամ նշում, որը հղում կանի մասնակցին:

 

Տեսանյութի եւ/կամ Ֆիզիկական նախատիպի ներկայացումը պարտադիր պայման չէ, մասնակիցները կարող են պատրաստել դրանք սեփական նախաձեռնությամբ: Ինչպես եւ նկարների դեպքում, տեսանյութի վրա չպետք է լինի որևէ լոգո կամ նշում, որը հղում կանի մասնակցին:

 

Մասնակիցները երաշխավորում են, որ ներկայացված աշխատանքները ստեղծվել են իրենց կողմից եւ չեն խախտում որեւէ մեկի հեղինակային իրավունքները: Իրավունքների խախտման բացահայտման դեպքում մասնակիցը որակազրկվում է:

 

Հայտերը ուղարկվում են contest@mediamax.am էլ. հասցեով:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգել 010 54 45 31 հեռախոսահամարով:

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

 

Երեք անվանակարգերի առկայությունը չի ենթադրում, որ դրանցից յուրաքանչյուրում պետք է հաղթող ճանաչվի:

 

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 500 000 դրամ: Նախատեսվում են առաջին (250 000 դրամ), երկրորդ (150 000 դրամ) եւ երրորդ (100 000 դրամ) մրցանակներ:

 

Կարող են սահմանվել նաեւ հատուկ մրցանակ/մրցանակներ սահմանել:

 

ԺՅՈՒՐԻԻ ԿԱԶՄԸ

 

Արամ Մեհրաբյան

 

Ստեփան Ազարյան

 

Արսեն Ավոյան

 

Ռուբեն Բուբուշյան

 

Ժյուրիի անդամները հանդես են գալիս իբրեւ անհատներ եւ չեն ներկայացնում այն կրթական կամ այլ կազմակերպությունների տեսակետը, որոնցում ներգրավված են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին