Արարատ Միրզոյանը Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը - Mediamax.am

Փետրվար 23, 2026
3775 դիտում

Արարատ Միրզոյանը Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

ԱԳՆ-ից հաղորդում են, որ նախարարը երախտագիտություն է հայտնել է 44-օրյա պատերազմի եւ հաջորդած շրջանում Հռոմի Պապի կողմից հնչեցրած խաղաղության բազմաթիվ ուղերձների եւ կոչերի համար։

 

Արարատ Միրզոյանը Նորին Սրբությանն է ներկայացրել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար հարցերի հասցեագրման կարեւորությունը, եւ այս առթիվ Հռոմի Պապին է փոխանցել ՀՀ վարչապետի ուղերձը, ասված է հաղորդագրության մեջ:




Մեր ընտրանին