Ռուբեն Վարդանյանը տեղափոխվում է Արցախ՝ հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից - Mediamax.am

7348 դիտում

Ռուբեն Վարդանյանը տեղափոխվում է Արցախ՝ հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սոցիալական ձեռներեց եւ հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանն այսօր ասել է, որ «Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում է կայացրել»։

«Արցախցիներից շատերն այսօր գտնվում են վատ հոգեբանական վիճակում։ Ցավոք, վերջին երկու տարիների իրադարձությունների պատճառով շատերին այստեղ թվում է, որ իրենք լքված են, ոչ մեկին պետք չեն։ Սա անընդունելի է։ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք լինել Արցախի ժողովրդի կողքին»,- ասել է Վարդանյանը տեսաուղերձում։

 

 

 

«Մեր հարեւանները շատ ու հաճախ օգտագործում են ագրեսիվ հռետորաբանություն։ Ես ուզում եմ նրանց ասել՝ մի արեք: Որքան շատ եք սեղմում զսպանակը, այդքան ուժեղ է լինելու բումերանգի էֆեկտը: Մենք պետք է անցնենք ատելության աստիճանը աստիճանաբար իջեցնելու դժվարին ճանապարհով»,- ասել է հասարակական գործիչը։

 

«Ես երախտապարտ եմ Ռուսաստանին. այնտեղ եմ կայացել որպես մարդ, որպես գործարար եւ պրոֆեսիոնալ: Գիտակցելով բոլոր ռիսկերը՝ որոշում եմ կայացրել

հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից եւ որպես Հայաստանի քաղաքացի տեղափոխվել Արցախ։ Այս որոշումն ինձ համար շատ դժվարին էր, բայց այդպես ճիշտ է»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

 

Դիմելով հայրենակիցներին՝ նա ասել է, որ «այսօր մենք ապրում ենք գոյաբանական Սարդարապատ, եւ եթե բոլոր ոչ անտարբեր մարդիկ միմյանց չօգնեն, մենք կկորցնենք մեր ապագան»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին