Հայաստանում եւ Արցախում երկօրյա սուգ է հայտարարված - Mediamax.am

Փետրվար 23, 2026
3350 դիտում

Հայաստանում եւ Արցախում երկօրյա սուգ է հայտարարված


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում օգոստոսի 17-18-ին հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների:

Համապատասխան որոշում է կայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Սուգ է հայտարարվել նաեւ Արցախում:

 

Սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի դրոշը, արգելվում է գովազդի եւ զվարճալի հաղորդումների հեռարձակումը:

 

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 16 մարդ: Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։




Մեր ընտրանին