Ռուբեն Վարդանյան. Պատրաստ եմ տարբեր հարձակումների - Mediamax.am

4273 դիտում

Ռուբեն Վարդանյան. Պատրաստ եմ տարբեր հարձակումների


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ սոցիալական ներդրող Ռուբեն Վարդանյանն ասել է, որ 2020 թվականի Արցախի պատերազմը դարձավ այն «կարմիր գիծը», որի հատումը բերեց այն համոզման, որ ինքը պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին:

Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ինքն այսօր Հայաստանում զբաղվում է քաղաքականությամբ այն իմաստով, որ փորձում է նպաստել Հայաստանի եւ Արցախի ապագայի մասին քննարկումների ծավալմանը, զարգացման հնարավոր տարբերակների մշակմանը:

 

 

«Հատելով այդ կարմիր «գիծը», ես գիտակցել եմ, որ կարող եմ լուրջ խնդիրներ ունենալ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում: Գիտակցել եմ, որ տարբեր հարձակումների եմ ենթարկվելու: Ես պատրաստ եմ դրան, քանի որ մենք այսօր առերեսվում ենք այնպիսի ճգնաժամի հետ, որ ես պետք է պատասխանատվություն վերցնեմ եւ մասնակցեմ հայրենիքի փրկության հետ կապված քննարկումներին», - ասել է Վարդանյանը:

 

Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ Արցախի ապագան վեր է դասում սեփական բարեկեցությունից եւ անվտանգությունից եւ համոզմունք է հայտնել, որ Արցախի հնարավոր կորուստը բերելու է նաեւ Հայաստանի կորստին:

 

«Ես ինձ եւս պատասխանատու եմ համարում նրա համար, որ վերջին 26 տարիների ընթացքում՝ շատ բան անելով Հայաստանի եւ Արցախի համար, քիչ եմ մասնակցել որոշումների կայացմանը», - ասել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին