Լիտվան Հայաստանին Moderna-ի պատվաստանյութ կնվիրաբերի - Mediamax.am

Փետրվար 26, 2026
4618 դիտում

Լիտվան Հայաստանին Moderna-ի պատվաստանյութ կնվիրաբերի


Լուսանկարը` https://www.delfi.lt/


Երեւան: Մեդիամաքս: Լիտվայի կառավարությունը Հայաստանին կնվիրաբերի Moderna ընկերության արտադրած Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափ:

Այդ մասին հայտնել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն:

 

«Ուրախ եմ, որ հայաստանցիներին կարող ենք տրամադրել ոչ միայն AstraZeneca, այլեւ Moderna պատվաստանյութեր», - ասել է նա:

 

Այսպիսով, Հայաստանն առաջին անգամ կստանա Moderna-ի արտադրած պատվաստանյութը:

 

Հայաստանում Լիտվայի դեսպանությունից էլ նշել են, որ «Լիտվան կշարունակի նպաստել համավարակը կառավարելու ԵՄ-ի գլոբալ նախաձեռնություններին»:




Մեր ընտրանին