Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունն արգելափակել է սեռական բնույթի ծառայություններ առաջարկող armgirls.am ինտերնետային կայքը:
Ըստ Ոստիկանության հաղորդագրության, 22-ամյա Անդրանիկ Հ.-ն խոստովանել է, որ ինքն է ստեղծել տվյալ կայքը, որտեղ տեղադրել է ինտերնետային ծանոթությունների տարբեր կայքերից վերցված հայ մարմնավաճառների տվյալները, ավելացրել ինտիմ ծառայությունների համար սահմանված արժեքները, լուսանկարները, ինչպես եւ հեռախոսահամարները` պայմանավորվելով վերջիններիս հետ, նրանց հնարավորություն ընձեռելով ուղղակի կապ հաստատել հաճախորդների հետ` նպաստելով նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Համակարգչատեխնիկական փորձաքննությունն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն:
















