Պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսում` ՀՀ դեսպանատան թաղամասում - Mediamax.am

exclusive
4597 դիտում

Պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսում` ՀՀ դեսպանատան թաղամասում


Լուսանկարը` http://novostink.ru


Երեւան: Մեդիամաքս: Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսսյան այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ այս գիշեր պայթյուն է գրանցվել Դամասկոսի Մեզզեյ թաղամասում, որտեղ գտնվում է ՀՀ դեսպանատունը:

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Մեդիամաքս-ին հայտնել է, որ մանրամասները ճշտվում են: 

 

Մարտի 18-ին Հալեպում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է հայազգի Արաքս Պետրոսյանը, վիրավորվել են Սիրայի 5 հայազգի քաղաքացիներ:

“Հայերին վտանգ չի սպառնում”
դոսյե
“Հայերին վտանգ չի սպառնում”

Նորա Արիսսյանն ասել է, որ այսօր Հալեպում տեղի է ունեցել Արաքս Պետրոսյանի հուղարկավորությունը:

 

“Վիրավորները մեկ ընտանիքի անդամներ են, որոնք բնակվել են պայթյունին մոտ գտնվող շենքում”,- նշել է Նորա Արիսսյանը:

 

Նրա խոսքով, մտահոգություն է առաջացնում այն, որ պայթյունը տեղի է ունեցել քրիստոնեական թաղամասում, որի մեջ է մտնում նաեւ հայկական թաղամասը:

 

“Պայթյունը եղել է այն ժամին, երբ հայկական վարժարաններից երեխաները տուն էին գնում”,- ասել է Արիսսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին