Արմավիա-ն պարտավորվել է մարել իր պարտքը Զվարթնոց օդանավակայանին` 6 ամսվա ընթացքում - Mediamax.am

7166 դիտում

Արմավիա-ն պարտավորվել է մարել իր պարտքը Զվարթնոց օդանավակայանին` 6 ամսվա ընթացքում


ԱՄՕ գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Շխյանը (ձախից) եւ ընկերության իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանը
ԱՄՕ գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Շխյանը (ձախից) եւ ընկերության իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: 4 օր տեւած բանակցությունների արդյունքում Արմավիա ավիաընկերությունը եւ Զվարթնոց օդանավակայանը այսօր համաձայնագիր են ստորագրել, ըստ որի ավիաընկերությունը պարտավորվել է մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջ մարել օդանավակայանի նկատմամբ ունեցած իր $‌5.3 մլն պարտքը, որը կուտակվել է 6 ամիսների ընթացքում,:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Զվարթնոցի կոնցեսիոն կառավարիչ Արմենիա միջազգային օդանավակայաններ (ԱՄՕ) ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Շխյանն այսօր տեղեկացրել է, ԱՄՕ-ն համաձայնել է Արմավիա-ի առաջարկներին եւ նոր սակագներ է սահմանել Արմավիա-ի համար, որոնք կսկսեն գործել ընթացիկ տարվա ապրիլի 1-ից:

 

ԱՄՕ իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանն ասել է, որ նոր սակագները միջինը 25%-ով ցածր են ընթացիկ գներից:

Արմավիա vs Զվարթնոց
դոսյե
Արմավիա vs Զվարթնոց

Մեկնաբանելով Արմավիա-ի մեղադրանքները առ այն, որ Զվարթնոցի սակագներն ավելի բարձր են, քան եվրոպական օդանավակայաններինը, Անդրանիկ Շխյանն ասել է, որ հայկական օդանավակայանի սակագները մրցունակ են Թբիլիսիի եւ Բաքվի օդանավակայանների հետ համեմատ եւ ավելի ցածր են, քան բազմաթիվ եվրոպական օդանավակայաններինը:

 

«Մենք հետաքրքրված ենք ուժեղ եւ զարգացման հստակ ծրագրով ավիաընկերության հետ աշխատելու մեջ եւ այդ պատճառով գնացել ենք զիջումների: Զվարթնոց օդանավակայանը նախատեսված է տարեկան 3,2 մլն ուղեւոր սպասարկելու համար, իսկ այսօր մենք ապահովում ենք դրա կեսը եւ տարանցիկ ուղեւորներ չունենք», - ասել է Անդրանիկ Շխյանը, հավելելով, որ օդանավակայանին ուղղվող վճարները կազմում են ցանկացած ավիաընկերության ծախսերի ընդամենը 15%-ը եւ անհիմն է մեղադրել Զվարթնոցին Արմավիա-ի ծանր ֆինանսական դրության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին