Հայաստանը բանակցում է «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ - Mediamax.am

Մարտ 05, 2026
2126 դիտում

Հայաստանը բանակցում է «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ


Լուսանկարը` Առողջապահության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ասել է, որ հայ մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ:

«Նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաեւ ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ», - ասել է Անահիտ Ավանեսյանը:

 

Անահիտ Ավանեսյանը կարեւորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր եւ ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ:




Մեր ընտրանին