Ռուսաստան ներգաղթած հայերի թվի աճը կազմել է շուրջ 32 հազ. մարդ - Mediamax.am

Մարտ 04, 2026
5190 դիտում

Ռուսաստան ներգաղթած հայերի թվի աճը կազմել է շուրջ 32 հազ. մարդ


Լուսանկարը` http://mosintour.ru/


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական տվյալներով, 2011-ին Ռուսաստան ներգաղթած հայերի թվի աճը կազմել է 31,7 հազ մարդ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Կոմերսանտը, այս մասին վկայում են Ռուսաստանի վիճակագրական գործակալության տվյալները:

 

2011-ին առավելագույն աճ են ապահովել (ժամանածները մինուս մեկնածները) Ուզբեկստանից (62,6 հազ.), Ղրղըզստանից (40,7 հազ.), Տաջիկստանից (34,1 հազ.), Հայաստանից (31,7 հազ.), Ղազախստանից (30,4 հազ.) ժամանած միգրանտները:

 




Մեր ընտրանին