Facebook-ը դադարեցրել է Ադրբեջանի քարոզչական ցանցի գործունեությունը - Mediamax.am

15517 դիտում

Facebook-ը դադարեցրել է Ադրբեջանի քարոզչական ցանցի գործունեությունը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Facebook սոցիալական ցանցը հայտնել է Ադրբեջանի քարոզչական ցանցի գործունեությունը դադարեցնելու մասին:

Facebook-ը պաշտոնապես հայտնել է 589 օգտահաշիվների (account), 7,906 էջերի եւ 447 Ինստագրամի օգտահաշվների փակման մասին:

 

«Այս ցանցը ստեղծվել էր Ադրբեջանում եւ դրա հիմնական թիրախը ներքին լսարանն էր», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Facebook-ի հետաքննությունը բացահայտել է, որ ցանցի գործունեությունը կապված է եղել իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միության հետ:

 

Նշվում է, որ ցանցի մեջ ներգրավված օգտահաշիվներն ու էջերը քարոզչություն են տարել Ադրբեջանի նախագահի եւ իշխող կուսակցության օգտին, ընդդիմությանը եւ վերջինիս ղեկավարներին մեղադրել են դավաճանության մեջ, հերքել են մարդու իրավունքների խախտումները Ադրբեջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին