Վարդանյանը դիմել է Պուտինին. այս ռումբը կպայթի Ռուսաստանում - Mediamax.am

10120 դիտում

Վարդանյանը դիմել է Պուտինին. այս ռումբը կպայթի Ռուսաստանում


Լուսանկարը` Georgiy Kardava


Երեւան: Մեդիամաքս: Սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանն այսօր հանդես է եկել էմոցիոնալ տեսաուղերձով, ասելով, որ «կանգնած ենք հումանիտար աղետի շեմին»:

Ներկայացնում ենք Ռուբեն Վարդանյանի ուղերձի ամենակարեւոր հատվածները:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

 

«Դիմում եմ Ձեզ որպես Ռուսաստանի քաղաքացի: Մենք տեսնվել ենք մեկ անգամ, «Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնարկեքին: Ես միշտ ձգտել եմ լինել Ռուսաստանի լավ քաղաքացի եւ անել եմ ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը բարգավաճի: Որպես առաջնորդ, Դուք կարող եք շատ բան անել, եւ Ձեր մասնակցությունը եւ վերաբերմունքն այսօր շատ բան են որոշում: Սա տարածքային կոնֆլիկտ չէ, սա պատերազմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Եվ եթե ամեն ինչ ավարտվի արհավիրքով, դա անբուժելի վերք կդառնա Ռուսաստանի համար: Ես երազում եմ, որ Ռուսաստանը հասկանա, որ մասնակցությունն այս գործընթացին սկզբունքային կարեւորություն ունի Ռուսաստանի ժողովրդի համար: Սա աշխարհաքաղաքական ռումբ է, որը կարող է պայթել Ռուսաստանում»:

 

 

Ռուսաստանի ռազմաքաղաքական էլիտային

 

«Եթե դուք չանեք այն, ինչ պարտավոր եք անել որպես երդում տված եւ բարոյական արժեքներ ունեցող մարդիկ, դուք ամոթով եք ապրելու տասնյակ տարիներ: Մի վերացրեք ձեր վերջին դաշնակիցներին, մի արեք այնպես, որպեսզի ոչ ոք չհավատա, որ Ռուսաստանի հետ կարելի է լինել հաջողակ եւ ուժեղ»:

 

Ռուսաստանցի մտավորականներին

 

«Ամենավատը անտարբերությունն է»:

 

Հայաստանի եւ Արցախի ղեկավարությանն ու էլիտաներին

 

«Հիմա ներքին խնդիրները լուծելու ժամանակը չէ, իսկ առաջնորդի դերը շատ կարեւոր է միավորվելու համար»:

 

Վրաստանի ժողովրդին

 

«Մի արեք այնպես, որ հետո ամաչեք: Ահավոր է տեսնել, ինչպես եք այսօր դավաճանում եք ինքներդ ձեզ»:

 

Միջազգային հանրությանը

 

«Եթե դուք շարունակեք արհամարհել այս հակամարտությունը, ապա կստանաք փոթորիկ, որը կվերացնի ողջ աշխարհակարգը: Դուք բավականաչափ ջանքեր չեք գործադրում այս պատերազմը կանգնեցնելու համար: Զարթնե՛ք»:

 

Հայերին

 

«Ես հպարտ եմ, որ հայ եմ: Ես երջանիկ եմ, որ տղաները, որոնք այսօր ռազմաճակատում կենաց-մահու կռիվ են տալիս, ապրում են մեր կողքին: Ես հպարտ եմ, որ անկախ ամեն ինչից, մենք բոլորս անում ենք այն, ինչն անհնար է թվում: Բլիցկրիգը չհաջողվեց միայն այն պատճառով, որ քաջ տղաները զոհաբերեցին իրենց եւ մնացին դիրքերում: Շնորհակալություն, ես ձեզ հետ եմ».

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին