«Լրիվ գիժ ես». Գիլանը պատմել է Պավարոտիի եւ Nessun Dorma-ի մասին - Mediamax.am

exclusive
4242 դիտում

«Լրիվ գիժ ես». Գիլանը պատմել է Պավարոտիի եւ Nessun Dorma-ի մասին


Իէն Գիլանը
Իէն Գիլանը
Լուչանո Պավարոտին
Լուչանո Պավարոտին
Իէն Գիլանը եւ Լուչանո Պավարոտին
Իէն Գիլանը եւ Լուչանո Պավարոտին

Լուսանկարը` Getty Images

Իէն Գիլանը եւ Լուչանո Պավարոտին
Իէն Գիլանը եւ Լուչանո Պավարոտին

Լուսանկարը` Getty Images


Deep Purple խմբի նոր` Whoosh! ձայնասկավառակի լույս ընծայման առիթով Loudersound.com կայքը հարցազրույցներ է վարել խմբի բոլոր հինգ անդամների հետ:

 

Հարցազրուցավարը խմբի երգիչ Իէն Գիլանին հիշեցրել է, որ երբ մի քանի ամիս առաջ մահացել էր լեգենդար Լիթլ Ռիչարդը, նա զգացմունքային գրառում էր արել իր կայքում եւ հարցրել, թե ինչ է զգում, երբ հեռանում են մեծերը:

Իէն Գիլանը Իէն Գիլանը

 

«Ես մի կանոն ունեմ, որը ձեւակերպել եմ Ջոն Լորդի հիշատակին նվիրված Above And Beyond երգում. «Երբեւէ միմյանց հպված հոգիները հավերժ երկվորյակ են դառնում»: Ուստի, ֆիզիկական հեռացումն այնքան էլ ցավալի չէ ինձ համար, քանի որ զգում եմ, որ իրենք ինձ հետ են: Ես հաճախ չեմ արտասվում, չնայած լաց եղա, երբ մահացավ Լուչանո Պավարոտին», - պատմել է Իէն Գիլանը:

 

Տեսնելով լրագրողի զարմացած հայացքը, նա շարունակել է.

Իէն Գիլանը եւ Լուչանո Պավարոտին Իէն Գիլանը եւ Լուչանո Պավարոտին

Լուսանկարը` Getty Images

«Երկու անգամ երգել ենք միասին, բավական լավ էի ճանաչում նրան: Մեր առաջին ելույթից առաջ նա զանգահարեց ինձ եւ ասաց. «Միասին երգելու ենք: Ո՞ր երգը ընտրենք՝ միգուցե Child in Time»:

 

Ես էլ ասացի. «Շնորհակալ եմ, բայց ոչ: Արի Nessun Dorma-ն (Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի վերջին գործողության մեներգերից մեկը-խմբ․) երգենք: Խոսափողի այն կողմում լռություն տիրեց: Հետո Պավարոտին ասաց. «Ինձ հետ ուզում ես Nessun Dorma երգե՞լ: Լրիվ գիժ ես»: Նա ցանկանում էր փոփ աստղ լինել եւ իր արածների հիմքում հենց դա էր»:

 

 

Իէն Գիլանը նաեւ պատմել է, որ Պավարոտին առաջարկում էր զուգերգով կատարել տարբեր հայտնի երգեր, բայց այդ գաղափարը կյանքի չկոչվեց: «Չեմ կարծում, որ դա լավ միտք էր», - նկատել է երգիչը:

Լուչանո Պավարոտին Լուչանո Պավարոտին

 

Նշենք, որ Իէն Գիլանի մասին պատմող վավերագրական ֆիլմում Nessun Dorma-ն երգելու պատմությունը ներկայացրել է նաեւ Լուչանո Պավարոտին:

 

 

«Երբ ինձ ասացին, որ Deep Purple-ը ցանկանում է ինձ հետ կատարել այդ մեներգը, ես հարցրեցի. արդյո՞ք ձեզ լավ եք զգում: Nessun Dorma-ն ամենաբարդ մեներգերից մեկն է ու ես չէի հասկանում, թե ինչու է այդ հրաշալի երաժիշտը ցանկանում ինքնասպանություն հիշեցնող ռիսկի գնալ: Մի խոսքով, ինքս ինձ ասացի՝ այդ մարդը կամ խելագար է, կամ էլ՝ հանճար: Ու պարզվեց, որ նա հանճար է», - անկեղծացել էր Պավարոտին:

Իէն Գիլանը եւ Լուչանո Պավարոտին Իէն Գիլանը եւ Լուչանո Պավարոտին

Լուսանկարը` Getty Images

Newmag հրատարակչությունը լույս է ընծայել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը, որը պատմում է Իէն Գիլանի եւ Հայաստանի կապի մասին: Գիրքը կարող եք գտնել գրախանութներում, այն կարելի է ձեռք բերել նաեւ այս հղումով. https://newmag.am/book/Rockstar: Կայքից գնելու դեպքում գիրքն առաքվում է անվճար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին