Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում եւ չի էլ պատրաստվում:
Այդ մասին այսօր հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«Երեկ ողջ օրը հերքել եմ նախարարի հրաժարականի մասին լուրերը: Բայց լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում եւ մեկը մյուսի հետեւից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում:
Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով եւ կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաեւ, որ նա գտնվելու է Հայաստանում:
Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում եւ չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին», - ասել է մամուլի քարտուղարը:
















