Երեւան: Մեդիամաքս: Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի N3 եւ 4 տուրբոգեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից հետո միացվել են Հայաստանի միասնական էներգահամակարգին:
Աշխատանքներն իրականացվել են ռեակտորային եւ տուրբինային արտադրամասերում, ինչպես նաեւ կենտրոնացված վերանորոգման արտադրամասում։ Իրականացվել է կառավարման համակարգերի քարշակների եւ ռեակտորի պաշտպանության գործիքային հետազոտությունը, ինչպես նաեւ մետաղի չքայքայող վերահսկման սարքերի ստուգումը։ Կատարած աշխատանքները թույլ են տվել էապես բարձրացնել էներգաբլոկի շահագործման անվտանգության եւ հուսալիության աստիճանը։
Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական աշխատանքների կատարման եւ սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունն է, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մասն է։
Արդեն հինգերորդ տարին Հայկական ԱԷԿ-ը համատեղում է պլանային-նախազգուշական վերանորոգումը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ, քանի որ միջոցառումների մեծ մասը տեխնոլոգիապես հասանելի է միայն կանգնեցված էներգաբլոկում։
















