Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ասել է, որ այժմ Հայաստանի օրակարգում կարեւորագույն հարցերից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է:
«Ռազմավարական առումով մեզ համար կարեւոր է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար ունենալ, այլ՝ կոռուպցիայի կանխարգելման հստակ գործող մեխանիզմներ, որոնցով կամ կոռուպցիան Հայաստանում լինի անհնար, կամ այնքան նվազագույն մակարդակ ունենա, որ որպես հանրային խնդիր ընդհանրապես չլինի օրակարգում»,- Հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ հանդիպմանն ասել է վարչապետը:
Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում հանձնաժողովի հետ հնարավոր կլինի լուծել հակակոռուպցիոն ռազմավարության մեջ ֆիքսված խնդիրները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: