Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ STARMUS 6-րդ միջազգային փառատոնը կարեւոր քայլ է զբոսաշրջության զարգացման համար:
«Կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության եւ դրա հետ կապված հյուրանոցային, սպասարկման, ռեստորանային բիզնեսի վիճակը բավականին բարդ է։ Ըստ էության, փառատոնը յուրատեսակ խթան կդառնա զբոսաշրջությունն առաջ մղելու համար»,- նշել է Հայաստանի նախագահը:
STARMUS 6-րդ փառատոնը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2021թ. սեպտեմբերի 6-11-ը:
Նախագահը վստահություն է հայտնել, որ «աշխարհահռչակ գիտնականները մեկ շաբաթվա ընթացքում իրենց հանդիպումներով եւ դասախոսություններով նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն եւ կոգեւորեն մեր գիտնականներին ու երիտասարդությանը»:
















