ԱԱԾ նախկին տնօրենը կղեկավարի Հայկական ատոմակայանը - Mediamax.am

4628 դիտում

ԱԱԾ նախկին տնօրենը կղեկավարի Հայկական ատոմակայանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։

Էդուարդ Մարտիրոսյանը Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն է:

 

«ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության եւ, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարեւորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա  փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում լավագույնս կծառայի կայանի գործունեության արդյունավետության ու հուսալիության բարձրացմանը»,-նշել է Սուրեն Պապիկյանը:

 

Նախարարն անդրադարձել նաեւ ատոմակայանի վերանորոգման եւ արդիականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին՝  մասնավորապես, առաջին անգամ պետական ֆինանսական միջոցներով եւ ներքին ընթացակարգերով  գնումների գործընթացի եւ վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին