Երեւան: Մեդիամաքս: Ճապոնիայի կառավարությունը 3.7 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ ճապոնական բժշկական սարքավորումների ձեռքբերման համար:
Համապատասխան փաստաթղթերը ստորագրել են Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան եւ Հայաստանի ֆինանսների նախարար պարոն Ատոմ Ջանջուղազյանը:
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին COVID-19 համաճարակի դեմ պայքարում:
ՄՌՏ համակարգի վերջին սերունդը եւ այլ բժշկական սարքավորումները զգալիորեն կբարելավեն երկրում բժշկական սպասարկման ներկայիս մակարդակը, նշել են Ճապոնիայի դեսպանությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: