Երեւան: Մեդիամաքս: Այսօր երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին։
Այդ մասին կառավարության ղեկավարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նշել է, որ պարետատան ղեկավարների հետ «քննարկում են մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում»։
Մարտի 24-ից Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման ավելի խիստ գործողությունների է անցել։
Բոլոր սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը կարգելվի՝ բացառությամբ սննդի առաքման ծառայության։ Կդադարեցվեն շինարարական աշխատանքները, տեքստիլ արտադրությունը, թեթեւ արդյունաբերական արտադրության մի շարք ճյուղերի գործունեությունը կարգելվի։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: