Փետրվարի 2-ից Հայաստանում կբացվի “Պուտին” ակումբը - Mediamax.am

Մարտ 07, 2026
13796 դիտում

Փետրվարի 2-ից Հայաստանում կբացվի “Պուտին” ակումբը


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը

Լուսանկարը` http://deipara.com


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 2-ից Հայաստանում կբացվի "Պուտին” ակումբը:

Այսօր այս մասին Մեդիամաքս-ին հայտնել են “ԱՊՀ երկրների երիտասարդական միություն” ՀԿ-ից:

 

“Ակումբի ստեղծման նպատակը հայ-ռուսական հարաբերությունների, ընդհանուր պատմության եւ հաղթանակների, ԵվրԱզԷՍ միության ստեղծման, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի դաստիրակության վերաբերյալ Ռուսաստանի նախագահի թեկնածու, վարչապետ Վլադիմիր Պուտինի գաղափարների ժողովրդականացումն է: Հայաստանցի երիտասարդներից ստացված առաջարկներից ելնելով` պարզ է դառնում, որ այն մեծ համակրանք ունի Վլադիմիր Պուտինի նկատմամբ, նախ եւ առաջ, այն պատճառով, որ նրան հաջողվել է ընդգծել կարեւորագույն առաջնահերթությունները եւ ճիշտ շեշտադրություն դնել երկու պետությունների միջեւ հարաբերություններում”,- հաղորդագրությունում մեջբերվում են “ԱՊՀ երկրների երիտասարդական միություն” ՀԿ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի խոսքերը:

 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ “Պուտին” ակումբը տեղակայվելու է Հայաստանում Ռուսական գրքերի տներում, իսկ հանրությունը հնարավորություն կունենա`

 

- օգտվել Վլադիմիր Պուտինի մասին պատմող գրականությունից;

- դիտել Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմեր;

- քննարկումներ անցկացնել Վլադիմիր Պուտինի գաղափարների, սկզբունքների եւ ծրագիրների շուրջ:

 

“Պուտին” ակումբը կունենա իր կայքը ռուսերեն եւ հայերեն լեզուներով, ինչպես նաեւ պարբերաբար բուկլետներ, բրոշյուրներ եւ ամսագրեր կտպագրի Վլադիմիր Պուտինի մասին:

 

Ուզո՞ւմ եք դառնալ «Պուտին» ակումբի անդամ:




Մեր ընտրանին