Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
«Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկախության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերականգնման եւ կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կայանալու, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման գործում։ Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը եւ բարձրարժեք աշխատությունները»,- ասված է ուղերձում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: