Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը 2019 թվականին - Mediamax.am

exclusive
3302 դիտում

Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը 2019 թվականին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. արդյունքներով:

 

Մոտ 150 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով  2019թ-ին ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

 

1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյան՝ 21 052 հիշատակում:

 

2. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝  19 131 հիշատակում:

 

3. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան ՝ 15 062 հիշատակում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

 

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է 2019թ-ին: 

 

Նախարարներ

Դրական

Չեզոք

Բացասական

Զոհրաբ Մնացականյան

3908

1268

160

Արայիկ Հարությունյան

2061

2044

999

Դավիթ Տոնոյան

2614

1307

67

Տիգրան Ավինյան

2050

1335

136

Արսեն Թորոսյան

1212

1500

544

Սուրեն Պապիկյան

1545

798

40

Տիգրան Խաչատրյան

1450

394

22

Մհեր Գրիգորյան

1150

546

36

Ռուստամ Բադասյան

725

808

59

Հակոբ Արշակյան

1151

327

28

Ֆելիքս Ցոլակյան

701

543

33

Զարուհի Բաթոյան

704

454

53

Էրիկ Գրիգորյան

541

537

90

Ատոմ Ջանջուղազյան

484

608

71

Արման Սարգսյան

198

240

10

Էդուարդ Մարտիրոսյան

80

89

9

 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին