Ընտանիքում բռնության դեպքերը կհավաքագրվեն մեկ բազայում - Mediamax.am

790 դիտում

Ընտանիքում բռնության դեպքերը կհավաքագրվեն մեկ բազայում


Լուսանկարը` http://time.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա։

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծին:  

 

Ներկայում հանրապետությունում չի իրականացվում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, տեղեկությունները ստացվում են իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, տարբեր կազմակերպությունների հետազոտությունների հիման վրա, ինչը բավարար չէ իրավիճակը գնահատելու, կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու համար:

 

Ակնկալվում է, որ բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների բազան հստակ պատկեր կտա բռնության տեսակների ու դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ: 

 

Վիճակագրությունը թույլ կտա պարբերաբար վերլուծել ընթացիկ իրավիճակը եւ անհրաժեշտության դեպքում վերանայել ոլորտի քաղաքականությունը: Կձեւավորվեն եւ կզարգանան նաեւ ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման հստակ մեխանիզմներ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին