Ժակ Շիրակը՝ 10 լուսանկարներում - Mediamax.am

Հոկտեմբեր 01, 2025
exclusive
4149 դիտում

Ժակ Շիրակը՝ 10 լուսանկարներում


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


2019 թվականի սեպտեմբերի 26-ին կյանքից հեռացավ Ֆրանսիայի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Փարիզի նախկին քաղաքապետ Ժակ Շիրակը: Ներկայացնում ենք Ժակ Շիրակի 10 արխիվային լուսանկար, որոնցից երեքը անմիջական կապ ունեն Հայաստանի հետ:

Լուսանկարը` REUTERS

Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակը տիկնոջ՝ Բերնադետի հետ, Peugeot 304 ավտոմեքենայով այցելում է հարավ-արեւմտյան Ֆրանսիա՝ 1993 թվականի նոյեմբերի 15-ին:

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը մամուլի ասուլիս են տալիս` 2005 թվականի մարտի 18-ին:

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսիայի վարչապետ Ժակ Շիրակը 1988 թվականի մարտի 11-ին հանդիպում է կողմնակիցների հետ Բորդոյում:

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը 1997 թվականի հունվարի 4-ին Փարիզում զրուցում է Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Շարլ Ազնավուրի հետ:

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2007 թվականի փետրվարի 19-ին Լուվրում՝ «Armenia Sacra» ցուցահանդեսի բացմանը:

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Երեւանում Ֆրանսիայի հրապարակի բացմանը՝ 2006 թվականի սեպտեմբերի 30-ին: 

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 2006 թվականի հունիսի 6-ին:

Լուսանկարը` REUTERS

Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը եւ Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակը բարեգործական ընթրիքից առաջ՝ 1985 թվականի նոյեմբերի 25-ին:

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ FIFA-ի նախագահ Ժոաո Ավելանժը 1998 թվականի հուլիսի 12-ին՝ Աշխարհի առաջնության Ֆրանսիա-Բրազիլիա եզրափակիչ խաղից առաջ:

Լուսանկարը` REUTERS

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Զինեդին Զիդանը՝ 2006 թվականի հուլիսի 10-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին