Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը հուլիսին - Mediamax.am

exclusive
3149 դիտում

Կառավարության անդամների օնլայն մեդիա վարկանիշը հուլիսին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. հուլիս ամսվա արդյունքներով:

 

Մոտ 150 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

 

1. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան՝  1669 հիշատակում:

 

2. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝  1598 հիշատակում:

 

3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան՝ 1515 հիշատակում:

 

Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.

 

1. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան՝ 306 հիշատակում:

 

2. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան՝ 281 հիշատակում:

 

3. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 109 հիշատակում:

 

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

 

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հուլիսին:

 

Նախարար

Դրական 

Չեզոք

Բացասական

Զոհրաբ Մնացականյան

399

102

3

Տիգրան Ավինյան

294

174

8

Արսեն Թորոսյան

129

157

36

Ռուստամ Բադասյան

163

127

17

Սուրեն Պապիկյան

201

78

2

Արայիկ Հարությունյան

159

103

15

Արթուր Վանեցյան

87

162

4

Դավիթ Տոնոյան

174

70

1

Էրիկ Գրիգորյան

84

124

20

Մհեր Գրիգորյան

144

66

0

Տիգրան Խաչատրյան

137

11

1

Ֆելիքս Ցոլակյան

64

67

2

Վալերի Օսիպյան

25

96

4

Հակոբ Արշակյան

62

20

0

Զարուհի Բաթոյան

37

34

3

Ատոմ Ջանջուղազյան

32

9

1

 

Հուլիսին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ տարածեցին «Ժողովուրդ» թերթի հոդվածն այն մասին, որ «հունիսի 1-ին տեղի ունեցած նախարարության նիստի արձանագրությունը դեռ չկա, քանի որ նախարարը նիստի ժամանակ բղավել է՝  «պասլատ անեիր էդ քաղաքացուն»՝ պատասխանելով տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին»:

 

«Ժողովուրդ» թերթը մեկ այլ հոդվածով մեղադրել է Արսեն Թորոսյանին «պետական բյուջեն անձնական կապերի ընդլայնման եւ ընկերական հարաբերությունների ջերմացման համար ծառայեցնելու մեջ», քանի որ նախարարը ծառայությունների դիմաց գումար է փոխանցել իր ընկերոջ՝ DJ Վակցինայի ընկերությանը:

 

Հուլիսին հաշվետվություն հրապարակեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, որի համաձայն՝ Արսեն Թորոսյանի իմիջը լրատվական դաշտում շատ բացասական է: Մի շարք լրատվամիջոցներ անդրադարձան «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի այն հայտարարությանը, որ «Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը պարունակել է կոռուպցիոն ռիսկեր»։

 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին