Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. հուլիս ամսվա արդյունքներով:
Մոտ 150 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝
1. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան՝ 1669 հիշատակում:
2. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝ 1598 հիշատակում:
3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան՝ 1515 հիշատակում:
Ամենաքիչ հիշատակված գործիչների եռյակն է.
1. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան՝ 306 հիշատակում:
2. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան՝ 281 հիշատակում:
3. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 109 հիշատակում:
Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հուլիսին:
Նախարար | Դրական | Չեզոք | Բացասական |
Զոհրաբ Մնացականյան | 399 | 102 | 3 |
Տիգրան Ավինյան | 294 | 174 | 8 |
Արսեն Թորոսյան | 129 | 157 | 36 |
Ռուստամ Բադասյան | 163 | 127 | 17 |
Սուրեն Պապիկյան | 201 | 78 | 2 |
Արայիկ Հարությունյան | 159 | 103 | 15 |
Արթուր Վանեցյան | 87 | 162 | 4 |
Դավիթ Տոնոյան | 174 | 70 | 1 |
Էրիկ Գրիգորյան | 84 | 124 | 20 |
Մհեր Գրիգորյան | 144 | 66 | 0 |
Տիգրան Խաչատրյան | 137 | 11 | 1 |
Ֆելիքս Ցոլակյան | 64 | 67 | 2 |
Վալերի Օսիպյան | 25 | 96 | 4 |
Հակոբ Արշակյան | 62 | 20 | 0 |
Զարուհի Բաթոյան | 37 | 34 | 3 |
Ատոմ Ջանջուղազյան | 32 | 9 | 1 |
Հուլիսին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մասնավորապես, մի շարք լրատվամիջոցներ տարածեցին «Ժողովուրդ» թերթի հոդվածն այն մասին, որ «հունիսի 1-ին տեղի ունեցած նախարարության նիստի արձանագրությունը դեռ չկա, քանի որ նախարարը նիստի ժամանակ բղավել է՝ «պասլատ անեիր էդ քաղաքացուն»՝ պատասխանելով տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին»:
«Ժողովուրդ» թերթը մեկ այլ հոդվածով մեղադրել է Արսեն Թորոսյանին «պետական բյուջեն անձնական կապերի ընդլայնման եւ ընկերական հարաբերությունների ջերմացման համար ծառայեցնելու մեջ», քանի որ նախարարը ծառայությունների դիմաց գումար է փոխանցել իր ընկերոջ՝ DJ Վակցինայի ընկերությանը:
Հուլիսին հաշվետվություն հրապարակեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, որի համաձայն՝ Արսեն Թորոսյանի իմիջը լրատվական դաշտում շատ բացասական է: Մի շարք լրատվամիջոցներ անդրադարձան «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի այն հայտարարությանը, որ «Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը պարունակել է կոռուպցիոն ռիսկեր»։
Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: