«Սանիթեք»-ը մտքափոխվել է՝ ասուլիսը կկայանա Երեւանում - Mediamax.am

2448 դիտում

«Սանիթեք»-ը մտքափոխվել է՝ ասուլիսը կկայանա Երեւանում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Սանիթեք» ընկերությունն այսօր հանդես է եկել հաղորդագրությամբ եւ տեղեկացրել, որ մամուլի ասուլիսը կանցկացնի ոչ թե Թբիլիսիում, ինչպես նախապես հայտնել էր, այլ Երեւանում:

Ներկայացնում ենք ընկերության հաղորդագրությունն ամբողջությամբ.

 

««Սանիթեք» ընկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին եւ թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: 

 

«Սանիթեք» ընկերության համար ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարեւոր հետեւյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր եւ ներկայացնել ճշմարտությունն այս ողջ պատմության: 

 

Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների եւ Երեւան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից եւ վերաբերմունքից, քանի որ նրանց ներկայությունը Երեւանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի եւ ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ: 

 

Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից եւ չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը` ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 12:00 Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տրդատ թագավոր» սրահում»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին