Հարցվածների 70%-ը լավատեսորեն են նայում Հայաստանի ապագային - Mediamax.am

3312 դիտում

Հարցվածների 70%-ը լավատեսորեն են նայում Հայաստանի ապագային


Լուսանկարը` Martin Mico


Երեւան: Մեդիամաքս: Հարցմանը մասնակցած հայաստանցիների 77%-ը լավատեսորեն են նայում իրենց ապագային:

Այդ մասին վկայում են «EU NEIGHBOURS east» նախագծի պատվերով իրականացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները: 

 

Ամբողջական հաշվետվությունը հասանելի է այս հղումով:

 

Լավատեսության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 15-34 տարեկանների շրջանում (86 %):

 

Հոռետեսորեն են տրամադրված հարցվածների 22-%, պատասխան չի ունեցել 1 %-ը:

 

Հարցման մասնակիցների 70%-ը լավատեսորեն են նայում Հայաստանի ապագային, հոռետես են 29 %-ը:

 

Հարցմանը մասնակիցների 66%-ը բավարարված են Հայաստանի ժողովրդավարության մակարդակով, բավարարված չեն 30-ը:

 

Հարցումն իրականացվել է 2019 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ 1 000 քաղաքացիների շրջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին