Երեւան: Մեդիամաքս: 2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանը Henley & Partners ընկերության Անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 84-րդ տեղը:
Ներկայում Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 60 երկիր:
2009 թվականին Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող էին այցելել 46 երկիր, իսկ 2014 թվականին՝ 55 երկիր:
Առաջին տեղն առաջվա պես զբաղեցնում են Ճապոնիան եւ Սինգապուրը: Այդ երկրների անձնագրերը թույլ են տալիս առանց վիզայի այցելել 189 երկիր:
Երկրորդ տեղում են Գերմանիան, Ֆինլանդիան եւ Հարավային Կորեան (187 երկիր):
Առաջատարների եռյակը եզրափակում են Դանիան, Իտալիան եւ Լյուքսեմբուրգը (186 երկիր):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: