Ժնեւում բացվել է Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես - Mediamax.am

1086 դիտում

Ժնեւում բացվել է Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 24-ին ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում տեղի է ունեցել 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը։

Միջոցառման բացմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է.

 

«Այց ցուցահանդեսն արտահայտում է հեղափոխության երկու ամիսների ոգին, որտեղ մարդիկ իրապես ստանձնում էին իրենց ճակատագրի հանդեպ պատասխանատվություն, դառնում կարեւոր մի գործընթացի մասնակից, կերտում այդ հեղափոխությունը։ Այս լուսանկարներում դուք կտեսնեք կանանց, երեխաների, տարեցների, երիտասարդությանը, կտեսնեք բոլորին։ Դուք այդ մարդկանց աչքերում նաեւ կտեսեք հույս եւ վճռականություն. եւ հենց սա էր առաջ մղում հեղափոխության ոգին։

 

«Մենք հպարտ ենք այս հեղափոխությամբ, քանի որ սա ժողովրդի հեղափոխություն է։ Դա ոչ բռնի, խաղաղ, սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն էր՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների ամրապնդմանը։ Կարծում եմ հատկանշական է, որ այս ցուցահանդեսը տեղի է ունենում հենց այն դահլիճի առջեւ, որտեղ մենք միասնական ջանքեր ենք գործադրում ամրապնդելու մարդու իրավունքները, համատեղ աշխատում՝ մարդու իրավունքները միջազգային հարթակում ամրապնդելու ուղղությամբ։ Սա համարեք մեր փոքր ներդրումը  մարդկային կյանքի եւ արժանապատվության հաղթանակի գործում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին