9 կարծիք Մեդիամաքսի մասին՝ 20-ամյակի առիթով - Mediamax.am

exclusive
4282 դիտում

9 կարծիք Մեդիամաքսի մասին՝ 20-ամյակի առիթով


Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեյ Պյատախինը՝ տիկնոջ հետ եւ Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նառա Նազարյանը
Անդրեյ Պյատախինը՝ տիկնոջ հետ եւ Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նառա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արամ Փախչանյանը
Արամ Փախչանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Միրզոյանը
Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գագիկ Գյուլբուդաղյանը
Գագիկ Գյուլբուդաղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վարդան Մինասյանը
Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մայիսի 31-ին Մեդիամաքսը  նշեց հիմնադրման 20-ամյակը: Հոբելյանական երեկոյի ընթացքում, շնորհավորանքներից բացի, հնչեցին նաեւ կարծիքներ՝ լրատվական դաշտում Մեդիամաքսի տեղի եւ դերի մասին:

 

Էդուարդ Համբարձումյան

 

Վերարտադրողական  բժշկության հայկական ասոցիացիայի  նախագահ, Մարդու վերարտադրողական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր

 

«Բարձր ինտելեկտ, լայնախոհություն, խորություն՝ այս բառերն եմ ուզում ընտրել Մեդիամաքսը բնորոշելու համար: Հաճախ եմ  ընթերցում, շատ հետաքրքիր նյութեր է հրապարակում Մեդիամաքսը: Տարբերվում են հարցազրույցները: Անձամբ իմ օրինակով կարող եմ ասել՝ բոլորովին տարբեր է հարցերի տեսակն ու որակը, որոնք ուղղվում են հարցազրույցի ընթացքում: Մեդիամաքսն ընթերցելուց հասկանում ես, որ այնտեղ աշխատում են մարդիկ, որոնք սիրում են իրենց աշխատանքը, որոնք լուրջ են վերաբերվում իրենց աշխատանքին, որտեղ հարգում են իրենց մասնագիտությունը եւ հեռու են դեղնագույն մամուլի տարրերից»:

 

Արամ Փախչանյան

Արամ Փախչանյանը Արամ Փախչանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այբ» դպրոցի տնօրեն

 

«Մեդիամաքսը շատ մասնագիտական է, շատ ազնիվ է, վստահելի է, լուրջ է, ծայրահեղ ստեղծարար է, բազմակողմանի է, կարողանում է ներգրավել շատ պայծառ մարդկանց, կարողանում է համագործակցել, չի հակադրվում, չի մտնում վատ խաղերի մեջ: Այնպես է ստացվել, որ Մեդիամաքսի շուրջ միշտ դրական աուրա կա»:

 

Գագիկ Գյուլբուդաղյան

Գագիկ Գյուլբուդաղյանը Գագիկ Գյուլբուդաղյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն

 

«Մեդիամաքսը տարբերվում է, նախևառաջ, պրոֆեսիոնալիզմով: Ձեզանից միշտ կարելի է լսել գրագետ խոսք, ճշտված տեղեկություն: Եթե որեւէ բան Մեդիամաքսն է հրապարակում, ուրեմն, հաստատ, ստույգ է ու ճշտված»:

 

Արման Ծատուրյան

 

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն

 

«Մեդիամաքսում իսպառ բացակայում են ֆեյք նորությունները: Ւնձ տպավորում է փաստը, որ Մեդիամաքսն անդրադառնում է ոչ հայտնի ու ծեծված թեմաների: Հիմա բոլորը սենսացիաների հետեւից են վազում, բայց  հենց այստեղ ենք կարդում այն հոդվածները, որոնք մտածելու տեղիք են տալիս»:

 

Կարեն Միրզոյան

Կարեն Միրզոյանը Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտաքին գործերի նախարարի խորհրդական

 

«Մեդիամաքսում բարձր լրագրողական որակ է, եւ այն հայկական լրատվական դաշտի առաջատարներից է»:

 

Անդրեյ Պյատախին

Անդրեյ Պյատախինը՝ տիկնոջ հետ եւ Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նառա Նազարյանը Անդրեյ Պյատախինը՝ տիկնոջ հետ եւ Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար Նառա Նազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն

 

«Ինձ շատ է դուր գալիս Մեդիամաքսի հետ գործակցությունը, այն միշտ հետաքրքիր եւ անսովոր է։ Մեդիամաքսն անկախ է եւ առանձնահատուկ։ Մենք սիրում ենք թվայինը, իսկ դուք թվային հարթակ եք»։

 

Վարդան Մինասյան

Վարդան Մինասյանը Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

 

«Ինձ շատ են դուր գալիս Մեդիամաքսի հատուկ նախագծերը, դրանք շատ խորքային եւ հետաքրքիր են։ Դրանք կարդալով՝ երբեմն բացահայտումներ եմ անում։ Նշաձողը շատ բարձր է, եւ լավ է, որ այն պահպանվում է»։

 

Արծրուն Հովհաննիսյան

 

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ

 

«Մեդիամաքսն այն եզակի կայքերից է, որը ոչ միայն կարդում եմ, այլեւ վայելում եմ։ Ինքս երբեմն տպագրվում եմ Մեդիամաքսում, ինչպես նաեւ Մեդիամաքսի նյութերն օգտագործում եմ իմ հոդվածների համար։ Սրանով, կարծում եմ, շատ բան է ասված։

 

«Հանրապետություն» եւ «Այլընտրանքային պատմություն» նախագծերը շատ լավն են։ Մեդիամաքսին չեմ դիտարկում որպես զուտ նորությունների կայք, այն ինձ համար շատ ավելին է»։

 

Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Տեր Վահրամ քահանա Մելիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար

 

«Մեդիամաքսը 20-ամյա գործունեության ընթացքում միշտ առանձնացել է մեր լրատվադաշտում իբրեւ արժեքաստեղծ լրատվամիջոց, որը ոչ միայն դավանել է արժեքներ, այլեւ՝ ստեղծել: Այդ իմաստով միշտ գոհունակության եւ ուրախության, բերկրանքի զգացողություն է առաջացրել Մեդիամաքսի ձեռնարկած յուրաքանչյուր նախագիծ, եւ ակնհայտ է, որ դրանք եղել են հասարակության կողմից պահանջված: Առաջին օրվանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի եւ Մեդիամաքսի միջեւ կապերը սերտ են եղել եւ արդյունավորվել են գեղեցիկ իրագործումներով, հրապարակումներով, առանձին նյութերով, որոնց արդյունքում շահել է մեր հասարակությունը, մեր ժողովուրդը: Մաղթում ենք՝ նույն արժեքների դավանմամբ, հաստատակամությամբ, նաեւ լինելով ոլորտի առաջամարտիկը՝ Մեդիամաքսը շարունակի իր ընթացքն ու միշտ իր նոր խոսքը բերի»:

 

Սամվել Մարտիրոսյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիափորձագետ

 

«Այսօր մեր մամուլի խնդիրն այն է, որ միայն նորություններ են տալիս, իսկ լոնգրիդներ, որ շաբաթ-կիրակի կարդաս, հետազոտություններ եւ այլն, գրեթե չկան: Մտել ենք «ասուլիսանորությունային» փուլ, որն անառողջ է: Իսկ Մեդիամաքսը կարողանում է հետաքրքիր նախագծեր անել: Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ լրագրողական նորմերը Մեդիամաքսի համար դատարկ խոսքեր չեն»:

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

 

***

 

Մեդիամաքսը շնորհակալություն է հայտնում Երեւանի կոնյակի գործարանին եւ Koor գինիներին՝ երեկոյի ընթացքում մատուցված խմիչքների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին