Երեւան: Մեդիամաքս: Կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն` իր MaxMonitor համակարգի միջոցով շարունակում են ներկայացնել Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները:
Փետրվարի 1-28-ը ընկած ժամանակահատվածում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներն ունեցել են.
Երեւանի պետական համալսարանը՝ 885
Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 263
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 142:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հաշվետու ժամանակահատվածում ամենաքիչ հրապարակումներն ունեցել են.
Երեւանի պետական կոնսերվատորիան՝ 9
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ 1
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ 1:
Հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:
Փետրվար ամսվա ընթացքում բացասական երանգավորմամբ հիշատակումներով առաջատարներն են.
Երեւանի պետական համալսարանը՝ 231 (ընդհանուր հիշատակումների 26.1%-ը)
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 14 (ընդհանուր հիշատակումների 9.9%-ը)
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա-հասարակագիտական համալսարանը՝ 7 (ընդհանուր հիշատակումների 58.3%-ը)։
Լուսանկարը` Մեդիամաքս
ԵՊՀ-ի մասով բացասական հրապարակումները մեծամասամբ գոյացել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի կողմից Մայր բուհում առկա իրավիճակի վերաբերյալ գնահատականների, բուհում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ ՀՀ ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության, վերջինիս վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պարզաբանման, ԵՊՀ մի խումբ ուսանողների կողմից համալսարանի ռեկտորի հրաժարականի պահանջ – հայտարարություն ներկայացնելու արդյունքում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասով բացասական հրապարակումներն առնչվում են ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին առ այն, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ՀԱԱՀ ռեկտոր է «կարգել» իր մտերիմին:
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվա-հասարակագիտական համալսարանի վերաբերյալ բացասական հրապարակումները գոյացել են այն տեղեկություններից, որ բուհի ուսանողներին թույլ չեն տվել մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստին:
Փետրվար ամսվա ընթացքում դրական երանգավորմամբ հիշատակումներով առաջատարներն են.
Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ 136 (ընդհանուր հիշատակումների 51.7%-ը)
Երեւանի պետական համալսարանը՝ 84 (ընդհանուր հիշատակումների 9.5%-ը)
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ 46 (ընդհանուր հիշատակումների 32.4%-ը):
Դիտարկվող բուհերից փետրվարի ընթացքում առավելապես Երեւանի պետական համալսարանը, Երեւանի պետական բժշկական համալսարանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն են աշխատանք տարել մամուլի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: