Երեւան: Մեդիամաքս: Կորյուն Խաչատուրյանը նշանակվել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF/ՔՈԱՖ) գործադիր տնօրեն։
Նա գլխավորելու է hիմնադրամի երեւանյան գրասենյակի թիմի աշխատանքը՝ ապահովելով կազմակերպության առանցքային ծրագրերի իրագործումը՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը եւ ավանդական ծրագրերը կրթության, առողջապահության, սոցիալական եւ տնտեսական ոլորտներում։
«Մեծ ոգեւորությամբ եմ միանում ՔՈԱՖ-ին այս կարեւոր ժամանակահատվածում։ Նախորդ 15 տարիների ընթացքում Հայաստանի գյուղական համայնքներում կյանքի որակի բարձրացման ուղղությամբ մեծ գործ է արվել։ Հայաստանի երեխաները լավագույնին են արժանի, եւ մենք հենց այս գործին ենք կոչված՝ միշտ ձգտելով կատարելության»,- ասել է Կորյուն Խաչատուրյանը։
Նա անմիջապես հաշվետու է ՔՈԱՖ-ի հիմնադիր Գարո Արմենին, որը կրկին կմիանա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան հոգաբարձուների խորհրդին։
«Մենք վստահ ենք, որ տեխնոլոգիայի տիրապետման ու նորարարության շնորհիվ կառուցվելու է ուժեղ համայնք, գրանցվելու է տնտեսական աճ եւ առաջընթաց է ապահովվելու մեր շահառու համայնքներում իրագործվող ծրագրերի համար,- նշել է ՔՈԱՖ-ի հիմնադիր Գարո Արմենը։
«Հետամուտ լինելով 2018 թվականի գալա-դրամահավաքին հանգանակված 4 միլիոն դոլարին՝ մենք բազմաթիվ անելիքներ ունենք ու հաշվետու ենք դրա համար։ Ուրախ եմ, որ Կորյունը՝ իր անցած ճանապարհով ու հաջողություններով, միանում է ՔՈԱՖ-ի մեր թիմին եւ օգնելու է իրականացնել հաջորդ սերնդին զորավիգ լինելու հավակնոտ առաքելությունը»,- հավելել է նա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: