«Մտածեք, ինչպես կուզենայիք փոխել այն ամենը, ինչը ձեզ շրջապատում է», - ասել է Սթիվ Վոզնյակը - Mediamax.am

6361 դիտում

«Մտածեք, ինչպես կուզենայիք փոխել այն ամենը, ինչը ձեզ շրջապատում է», - ասել է Սթիվ Վոզնյակը


Սթիվ Վոզնյակ
Սթիվ Վոզնյակ

Լուսանկարը` Photolure

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Սթիվ Վոզնյակը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Սթիվ Վոզնյակը

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Apple ընկերության համահիմնադիր, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվ Վոզնյակն այսօր Երեւանում ասել, որ "երբեմն թվում է, որ համակարգչային հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել, սակայն նոր հայտնագործությունները ստիպում են մտածել, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում”:

«Մտածեք, ինչպես կուզենայիք փոխել, կատարելագործել այն ամենը, ինչը ձեզ շրջապատում է», - ասել է Սթիվեն Վոզնյակը, հաղորդում է Մեդիամաքս-ը:

 

Ըստ նրա, ապագայում համակարգիչը պետք է հասկանա մարդկանց մտքերը՝ անկախ դրանք արտահայտելու ունակությունից եւ ձեւից:

 

Սթիվեն Վոզնյակն ասել, է, որ ողջ կյանքում անկախ գյուտարար է եղել եւ չի կարող աշխատել մեծ կորպորացիայում:

 

«Ես չեմ կարող ղեկավարեմ մեկ մարդու, ուր մնաց՝ կառավարեմ մի քանի հազար հոգի: Ինձ համար ավելի հոգեհարազատ են փոքր խմբերի ձեւավորումը եւ նոր ընկերությունների հիմնումը, որոնք գնում են միտումներին դեմ», - ասել է Apple-ի համահիմնադիրը:

 

Այսօր Սթիվեն Վոզնյակին կշնորհվի ՀՀ նախագահի` ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը:

 

Կարդացեք նաեւ` «Մենք Սթիվ Ջոբսի հետ կատարյալ համադրություն էինք»,- հայտարարել է Սթիվ Վոզնյակը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին