«Մենք Սթիվ Ջոբսի հետ կատարյալ համադրություն էինք»,- հայտարարել է Սթիվ Վոզնյակը - Mediamax.am

7726 դիտում

«Մենք Սթիվ Ջոբսի հետ կատարյալ համադրություն էինք»,- հայտարարել է Սթիվ Վոզնյակը


Սթիվ Վոզնյակ
Սթիվ Վոզնյակ

Լուսանկարը` PanArmenian Photo

Սթիվ Վոզնյակ
Սթիվ Վոզնյակ

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Apple ընկերության համահիմնադիր, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծող Սթիվ Վոզնյակն այսօր Երեւանում հայտարարել է, որ "մենք Սթիվ Ջոբսի հետ կատարյալ համադրություն էինք”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ուսանողների հետ հանդիպմանը Սթիվ Վոզնյակն ասել է, որ միշտ եղել եւ ցանկացել է լինել առաջին հերթին ինժեներ, եւ նրան երբեք չի հետաքրքրել ոչ փառքը, ոչ քաղաքականությունը եւ ոչ էլ բիզնեսը, մինչդեռ Սթիվ Ջոբսը գործարար էր եւ բիզնես-առաջնորդ:

 

Սթիվ Վոզնյակը պատմել է, որ փոքրուց սիրել է ինժեների գործը` նշելով, որ իր առաջին գյուտն արել է 10 տարեկանում, եւ դա տնային ռադիոն էր:

 

Անդրադառնալով Apple ընկերության հիմնադրման պատմությանը` Սթիվ Վոզնյակն ասել է, որ ամենադժվարն առաջին օրերն ու ամիսներն էին, հիմնականում այն պատճառով, որ նա աշխատում էր HP-ում եւ սիրում էր այդ ընկերությունը: Սակայն HP-ն հավանություն չտվեց իր համակարգչային ծրագրերին` ասելով, որ “սա ավելի շատ հոբբի է եւ սիրողական աշխատանք, քան լուրջ բիզնես”, որից հետո այլեւս ոչինչ չէր պահում նրան Apple-ին միանալու համար: “Սակայն դա շատ բարդ որոշում էր ինձ համար”,- հիշում է Սթիվ Վոզնյակը:

 

“Ինչ վերաբերում է Apple-ի անվանմանը, ապա մի անգամ Սթիվ Ջոբսը վերադարցավ խնձորի ֆերմայից եւ մտորելով մեր ընկերության անվանման մասին` առաջարկեց անվանել այն Apple Computers: Սա շատ պարզ եւ հարազատ բառ էր, որ մեր առօրյայում օգտագործվում է այնպիսի նշանակություններով, ինչպես օրինակ խնձորի կարկանդակ”,- նշել է ինժեները:

 

“Վաճառքի համար նախատեսված համակարգիչների առաջին բաժինը մենք վաճառել ենք $‌666,66-ով: Դա իմ առաջարկն էր, քանի որ միշտ սիրել եմ կրկնվող թվեր: Սակայն այն ժամանակ մենք ոչինչ չգիտեինք այս թվերի նշանակության մասին”, - խոստովանել է Սթիվ Վոզնյակը:

 

Լեգենդար ինժեները նաեւ խոստովանել է, որ այն ամենն, ինչ արել է, արել է ժպիտով եւ կատակով: Պատասխանելով այն հարցին՝ կվերադառնա արդյո՞ք Հայաստան, Սթիվ Վոզնյակն ասել է, որ շատ կցանկանար եւ որ մեծ տպավորություններ է ստացել Հայաստանից, ու իր համար մեծ պատիվ էր ստանալ այդ պատվավոր մրցանակը: “Հայաստանը դարձել է իմ մասնիկը”, - եզրափակել է լեգենդար ինժեները:

 

Կարդացեք նաեւ` «Մտածեք, ինչպես կուզենայիք փոխել այն ամենը, ինչը ձեզ շրջապատում է», - ասել է Սթիվ Վոզնյակը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին