Պաշտոնապես բացվել է Թումո Փարիզը - Mediamax.am

15099 դիտում

Պաշտոնապես բացվել է Թումո Փարիզը


Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 16-ին Փարիզի Les Halles շրջանում տեղի է ունեցել Թումո Փարիզի պաշտոնական բացումը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Հետազոտության, գիտության եւ նորարարության հարցերով ԵՄ հանձնակատար Կառլոս Մոեդաշը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Թումոյի հիմնադիր Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները, տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Լուսանկարը` Թումո

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ողջունել է հյուրերին եւ շնորհակալություն հայտնել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին` նշելով, որ Թումո Փարիզի փորձը վարակիչ է եվրոպական մյուս երկրների համար, որոնք նույնպես ցանկություն են հայտնել ունենալ Թումո կենտրոններ:

 

«Պատմական իրադարձություն է տեղի ունենում: Թումոյի արտահանումը Հայաստանից կրթական ոլորտում մեր լավագույն ցուցանիշներից մեկն է», - ասել է նախարարը:

 

«Կեցցե՛ Թումոն: Ցանկանում եմ այստեղ ներկա պատանիներին մաղթել, որ համարձակ լինեն ու ապագայի մասին մտածեն մարդասիրաբար եւ առանց սահմանափակումների», - ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Լուսանկարը` Թումո

Բացման արարողության ընթացքում գործի դրվեցին Թումո Փարիզի համար նախագծված «թռչող» թումոբիլները, որոնք նախագծվել են Թումոյի ճարտարապետ Բեռնար Խուրիի կողմից: Կենտրոնով շրջայց անցկացնելուց հետո հյուրերը հնարավորություն ունեցան փորձարկելու թռչող թումոբիլները եւ ծանոթանալու Թումոյի կրթական ծրագրին:

 

Թումո Փարիզը անվճար արտադպրոցական կրթություն է ապահովում ավելի քան 1500 ուսանողի: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին եւ թարգմանվել է ֆրանսերեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին