«Հայաստան» հիմնադրամը կղեկավարի Հայկակ Արշամյանը - Mediamax.am

Փետրվար 28, 2026
5507 դիտում

«Հայաստան» հիմնադրամը կղեկավարի Հայկակ Արշամյանը


Հայկակ Արշամյանը
Հայկակ Արշամյանը

Լուսանկարը` Boon TV


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն է նշանակվել Հայկակ Արշամյանը։

Այս մասին Մեդիամաքսին տեղեկացրել է հիմնադրամի մամուլի պատասխանատու Անուշ Մարտիրոսյանը:

 

Հայկակ Արշամյանը 47 տարեկան է, սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 2002թ. մեկնել ԱՄՆ, սովորել Հարվարդի իրավաբանական դպրոցում։

 

Դասախոսել է ԵՊՀ-ում, աշխատել ԿԳ եւ ԱԳ նախարարություններում, իսկ 2004-2010 թթ. համակարգել է «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրերը։

 

2018թ. հուլիսի 2-ին նշանակվել էր վարչապետի խորհրդական։

 

«Հայաստան» հիմնադրամի նախորդ տնօրենը Արա Վարդանյանն էր։ Նրա հրաժարականից հետո հիմնադրամը ժամանակավորապես ղեկավարում էր Պետրոս Թերզյանը։




Մեր ընտրանին