Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը:
Արմեն Սարգսյանը նաեւ առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա, այնուհետեւ հայտարարել բաց մրցույթ՝ հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար:
Այդ նպատակով առաջարկվում է ստեղծել մրցութային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ:
Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը:
















