Վերականգնվել եւ ցուցադրվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը - Mediamax.am

Փետրվար 20, 2026
4935 դիտում

Վերականգնվել եւ ցուցադրվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը


Լուսանկարը` Հայաստանի Ազգային կինոկենտրոն

Լուսանկարը` Հայաստանի Ազգային կինոկենտրոն

Լուսանկարը` Հայաստանի Ազգային կինոկենտրոն

Լուսանկարը` Հայաստանի Ազգային կինոկենտրոն

Լուսանկարը` Հայաստանի Ազգային կինոկենտրոն


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան Կոլորադո նահանգում անցկացվող ամենամյա Telluride միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․) 10-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի վերականգնված տարբերակը:

Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ «Հակոբ Հովնաթանյանը»  առաջին ֆիլմն է, որը վերականգնվել է «Համո Բեկնազարյան» ֆիլմերի վերականգնման նախագծի շրջանակներում։ 

 

Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Fixafilm ընկերության եւ KinoKlassika հիմնադրամի (Լոնդոն) կողմից իրականցվող հայկական ֆիլմերի վերականգնման ծրագրով նախատեսվում է վերկանգնել Համո Բեկնազարյանի 10 ֆիլմերը, ինչպես նաեւ մի շարք հայկական դասական ֆիլմեր։

 

2018թ. հունիսին ֆիլմի ժապավենը տեղափոխել է Վարշավա, որտեղ Fixafilm ընկերությունում սկսվել են ֆիլմի վերականգնման աշխատանքները։ Fixafilm-ի աշխատակիցները ֆիլմը վերականգնելու ընթացքում մշտապես համագործակցել են հայ մասնագետների հետ։

 

Ստորեւ ներկայացվող տեսանյութում կարելի է հետեւել «Հակոբ Հովնաթանյանը» ֆիլմի վերականգման ընթացքին.

 

 

«Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է:




Մեր ընտրանին