Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր - Mediamax.am

11380 դիտում

Ֆրեզնոյում օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր


Լուսանկարը` http://grapaharan.org


Երեւան: Մեդիամաքս: Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր:

Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է գրողի տուն-թանգարանի պաշտոնական բացումից մեկ օր առաջ:

 

«Ես սիրում էի կարդալ նրա գրքերը: Չափազանց կարեւոր է հանրահայտ գրողի թողած գրական ժառանգությանը, ուստի այսպես փորձում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել»,- նշել է Ֆրեզնոյի քաղաքապետ Լիի Բրենդը: 

 

«Նա Ֆրեզնոյի լեգենդն է դարձել: Հայ համայնքը եւս Ֆրեզնոյի համար կարեւոր է, քանի որ նպաստում է մեր քաղաքի զարգացմանը: Իսկ Սարոյանն այն անհատներից է, որն ամբողջությամբ ներկայացնում է Ֆրեզնոյին հայ համայնքի տված արժեքները»,- ասել է Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահ Էսմերալդա Սորիան:

 

Այսօր՝ օգոստոսի 31-ին, գրողի 110-ամյակին Ֆրեզնո քաղաքում իր դռները կբացի գրողի տուն-թանգարանը՝ «Սարոյան Հաուսը»: 

 

Սարոյանի տունը գնելու եւ այն թանգարանի վերածելու գաղափարի հեղինակն ու իրականացնողը բարերար Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ռենեսանս» հիմնադրամն է: 

 

Հիմնադրամը Վիլյամ Սարոյանի առանձնատունը գնել էր 2015թ., վերակառուցել որպես տուն-թանգարան եւ Սարոյանին պատկանող եւ առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել այնտեղ:

Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ եւ մշակութային այլ միջոցառումներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին