Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում Սիրիայի ժողովրդին - Mediamax.am

6808 դիտում

Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում Սիրիայի ժողովրդին


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համատեղ ջանքերով հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով (ձեթ, բրինձ եւ հնդկաձավար)։

Մարդասիրական բեռը Սիրիայի Լաթակիա քաղաք է տեղափոխվում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի տնօրեն, գնդապետ Պավել Գյոզալյանի եւ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ:

 

Սիրիայում բեռը կընդունի եւ երկրում ճգնաժամի հետեւանքով տուժած բնակչությանը կբաշխի Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր ազգային ընկերությունը՝ Սիրիայի Կարմիր մահիկը։ Մարդասիրական օգնության 30 տոննան կբաշխվի Հալեպում՝ Հայոց Բերիոյ թեմի առաջնորդության միջոցով։

 

Բեռի տեղափոխումը Երեւանից Սիրիա իրականացվելու է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով, որը հուլիսի 11-13-ն այդ նպատակով կիրականցնի 3 թռիչք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին