Հայաստան է գալիս «մտածող հանդիսատես» սիրող Դարեն Արոնոֆսկին - Mediamax.am

6230 դիտում

Հայաստան է գալիս «մտածող հանդիսատես» սիրող Դարեն Արոնոֆսկին


Դարեն Արոնոֆսկին
Դարեն Արոնոֆսկին

Լուսանկարը` REUTERS

Ռեյչել Վայսը եւ Դարեն Արոնոֆսկին 2006 թվականին
Ռեյչել Վայսը եւ Դարեն Արոնոֆսկին 2006 թվականին

Լուսանկարը` REUTERS

Վենսան Կասելը, Նատալի Պորտմանը եւ Դարեն Արոնոֆսկին Վենետիկում 2010 թվականին
Վենսան Կասելը, Նատալի Պորտմանը եւ Դարեն Արոնոֆսկին Վենետիկում 2010 թվականին

Լուսանկարը` REUTERS

Դարեն Արոնոֆսկին եւ Միքի Ռուռքը 2008 թվականին
Դարեն Արոնոֆսկին եւ Միքի Ռուռքը 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS


«Արդեն շշուկներ են տարածվել քաղաքում եւ հարցնում են՝ ճի՞շտ է, թե ոչ: Ես հիմա ուրախությամբ հայտնում եմ, որ այո՛, ճիշտ է»,- «Ոսկե ծիրան» փառատոնի կինոքաննադատ Րաֆֆի Մովսիսյանի ակնարկը վերաբերում է ճանաչված կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկու Հայաստան գալուն:

 

Մեդիամաքսը ներկայացնում է Արոնոֆսկու մասին կարեւոր ու հետաքրքիր մի քանի փաստ:

 

***

 

Նյու-Յորքի լավագույն դպրոցներից մեկն ավարտելուց, կես տարի Մերձավոր Արեւելքում ու Եվրոպայում շրջելուց հետո՝ Արոնոֆսկին ընդունվել է Հարվարդի համալսարան: Սովորելու տարիներին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ Supermarket Sweep: 1991 թվականին այն առաջադրվել է Ամերիկյան կինոակադեմիայի ուսանողական մրցանակի:

 

Նյու-Յորք վերադառնալուց հետո՝ 1998թ., Արոնոֆսկին նկարահանում է իր առաջին լայնամետրաժ ֆիլմը՝ «Պի»-ն: Այն պատմում է տաղանդավոր մաթեմատիկոս Մաքս Կոնի մասին, որը երկար տարիներ փորձում է գտնել ու վերլուծել ունիվերսալ թվային կոդը, որը հնարավորություն կտա կանխորոշել բոլոր ֆոնդային բորսաների փոփոխությունները: Ապակոդավորման գաղտնիքները բացահայտելու ճանապարհին հերոսի կյանքը վեր է ածվում մղձավանջի: 60 հազար դոլար բյուջեով ֆիլմը կինովարձույթում հավաքել է ավելի քան 3 մլն դոլար:

 

Արոնոֆսկու անունն առաջին հերթին ասոցացվում է նրա երկրորդ լիամետրաժ ժապավենի՝ «Ռեքվիեմ երազանքի համար» ֆիլմի հետ: Գլխավոր հերոսուհուն մարմնավորող Էլեն Բյորստինն առաջադրվել է «Օսկար»-ի, բայց այդ տարի «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում մրցանակը հանձնվեց Ջուլիա Ռոբերթսին: Ֆիլմն արժանացել է տարբեր մրցանակների եւ պարգեւների:

 

«Աշխարհում բազմաթիվ են հիանալի, լավատեսական, ոգին բարձրացնող ֆիլմերը, որոնցում ոչ ոքի չեն տանջում ու խոշտանգում: Դրանք ինձ հետաքրքրում են, բայց ինձ հետաքրքրում են նաեւ ողբերգությունները: Իմ կարծիքով գեղարվեստական հենց այս արտահայտչամիջոցով է հնարավոր հասնել մաքրագործման՝ կատարսիսի»:

 

Շուրջ 10 տարի անց Արոնոֆսկու նկարահանած ֆիլմը «Օսկար»-ի մրցանակակիր դարձրեց Նատալի Պորտմանին: «Սեւ կարապ»-ը առաջադրվել էր 5 անվանակարգում, բայց հաղթել միայն մեկում՝ «Կնոջ լավագույն դեր»: Ֆիլմը կինովարձույթում հավաքել է իր բյուջեի՝ 13 մլն դոլարի 25-ապատիկը:

Վենսան Կասելը, Նատալի Պորտմանը եւ Դարեն Արոնոֆսկին Վենետիկում 2010 թվականին Վենսան Կասելը, Նատալի Պորտմանը եւ Դարեն Արոնոֆսկին Վենետիկում 2010 թվականին

Լուսանկարը` REUTERS

Համաշխարհային ջրհեղեղը Նոյի աչքերով ներկայացնող բանաստեղծության համար 13 տարեկանում Դարեն Արոնոֆսկին մրցանակ է ստացել: Աստվածաշնչյան այս պատմությունն ու Նոյի կերպարը երկար տարիների ուղեկցել են նրան: 2014 թվականին էկրան բարձրացավ նրա «Նոյ» բիբլիական էպիկական դրաման: Նոյին մարմնավորում է Ռասսել Քրոուն:

 

«Նոյի եւ նրա ընտանիքի անցած ճանապարհը ոգեշնչել ու հետաքրքրել են ինձ մանկությունից: Կրոնական այդ էպոսը շատ սերունդների երեւակայությունն է բորբոքել: Հուսով եմ, որ կկարողանամ Նոյի հաստատակամությունն ու իրական հավատքի պատմությունը նորովի ներկայացնել կինոէկրանից»:

 

«Նայել այս ֆիլմը նույնն է թե «ամերիկյան ոլորաններ» նստել. շատերի սրտով չէ, ինչը բնական է»,- իր վերջին ֆիլմերից «Մայրիկ»-ի մասին կինոքննադատների հնչեցրած կարծիքներին այսպես է արձագանքել ռեժիսորը:

 

«Երբ ես ֆիլմ եմ նկարում, միշտ մտքում ունենում եմ հանդիսատեսի հնարավոր ագրեսիվ արձագանքը: Մեր մասնագիտության բնույթն է այդպիսին: Այսօր կինեմատոգրաֆիստները չեն ուզում ռիսկի գնալ, նրանք ցանկանում են նկարել այնպիսի ֆիլմ, որը միանգամից բոլորին դուր կգա, ֆիլմ, որը հնարավորինս շատ մարդկանց կստիպի առանց լարվելու անցկացնել ժամանակը: Իմ նպատակը դա չէ: Ես ուզում եմ, որ իմ հանդիսատեսը զարմանա, մտածի, քննարկի տեսածը»:

Դարեն Արոնոֆսկին եւ Միքի Ռուռքը 2008 թվականին Դարեն Արոնոֆսկին եւ Միքի Ռուռքը 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS

Նա վստահ է, որ իր հոգեբանական թրիլերն ընկալելու համար ժամանակ է անհրաժեշտ:

«Նկարահանումների ընթացքում իմ մեջ բացահայտեցի բաներ, որոնց մասին պատկերացում չունեի: Նկարահանման ընթացքում շատ բան հասկացա իմ մասին»,- ասել է ֆիլմի գխավոր հերոսուհին՝ Ջենիֆեր Լոուրենսը:

 

«Մայրիկ» ֆիլմի նկարահանումներն ավարտվեցին ռեժիսորի եւ դերասանուհու միջեւ սիրավեպով, որը տեւեց մեկ տարի:

 

Այդ ժամանակ Արոնոֆսկու եւ դերասանուհի Ռեյչել Վայսի որդին 10 տարեկան էր: Ի դեպ, Վայսը մարմնավորել է գլխավոր հերոսուհուն Արոնոֆսկու «Շատրվան»-ը ֆիլմում:

Ռեյչել Վայսը եւ Դարեն Արոնոֆսկին 2006 թվականին Ռեյչել Վայսը եւ Դարեն Արոնոֆսկին 2006 թվականին

Լուսանկարը` REUTERS

Արոնոֆսկին մտածում է գեղարվեստական սերիալ նկարելու մասին. գաղափարը մշակման փուլում է: Չի բացառվում, որ ապագայում նա կանդրադառնա կատակերգության ժանրին: «Ինձ հետաքրքիր է այդ ժանրը, մնում է այն ինձ հետաքրքրող ձեւի մեջ տեղավորեմ»:

 

Արոնոֆսկին հայտնի է նաեւ որպես բնապահպան-ակտիվիստ: Նրա մի շարք ֆիլմերում, մասնավորապես՝ «Նոյ» եւ «Մայրիկ», կարելի է հանդիպել «բնապահպանական առակների»:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին