Դավիթ Տոնոյանը՝ մասնավոր հատվածի ներգրավվման կարեւորության մասին - Mediamax.am

Մարտ 06, 2026
5512 դիտում

Դավիթ Տոնոյանը՝ մասնավոր հատվածի ներգրավվման կարեւորության մասին


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է աղետների ռիսկի կառավարման գործընթացում մասնավոր հատվածի հնարավորությունների ակտիվ ներգրավվման անհրաժեշտության մասին:

Սոչիում ընթացող ներդրումային ֆորումի իր ելույթում նախարարը ներկայացրել է արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ մշակված Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգի նախագիծը:

 

Որպես պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակներ՝ նախարարը նշել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պատրաստվածության բարձրացումը հնարավոր արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար եւ գյուղատնտեսության բնագավառում մասնավոր ներդրումների պաշտպանությունը հնարավոր կարկտահարությունից:




Մեր ընտրանին