Հայաստանի ԱԻՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործակցությունը կխորանա - Mediamax.am

Մարտ 04, 2026
10686 դիտում

Հայաստանի ԱԻՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործակցությունը կխորանա


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին:

ԱԻՆ-ում նշել են, որ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության ընդլայնման ու խորացման հնարավորությունները եւ նոր ուղղությունները:

 

Կողմերը դիտարկել են ՆԱՏՕ-ի հովանու ներքո տարածաշրջանում աղետներին դիմակայելու եւ արձագանքելու գործընթացում անդրսահմանային համագործակցության ակտիվացման հնարավորությունները:

 

Նախարարը շեշտել է, որ ԱԻՆ փրկարարական թիմերը պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ ՆԱՏՕ-ի հովանու ներքո կազմակերպվող վարժանքներին:

 

Ռոուզ Գոթեմյոլերն էլ նշել է, որ ՆԱՏՕ-ի օրակարգում նորովի է կարեւորվում քաղաքացիական պատրաստվածության եւ մարդածին աղետներին դիմակայունության բաղադրիչը եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու ՀՀ ԱԻՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության խորացմանը:




Մեր ընտրանին