Ստեփան Անդրանիկյանի հայտնի ու «չտեսնված» էսքիզները - Mediamax.am

6882 դիտում

Ստեփան Անդրանիկյանի հայտնի ու «չտեսնված» էսքիզները


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Զավեն Սարգսյանը
Զավեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Անդրանիկյանը
Կարինե Անդրանիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Անդրանիկյանը
Կարինե Անդրանիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Գեղանկարչությունը Ստեփան Անդրանիկյանի առաջին սերն էր, որին, ինչպես ինքն էր ասում, դավաճանել չի կարելի: Այդ համոզմունքով՝ ցուցահանդեսներին հիմնականում գեղանկարներն էր ներկայացնում: Դուստրը՝ Կարինե Անդրանիկյանը, համոզել էր հորը հանրությանը ծանոթացնել նաեւ ֆիլմերի եւ ֆիլմերի հագուստների համար արված էսքիզներին: Գաղափարն իրագործեց ինքնուրույն: Ստեփան Անդրանիկյանին հրաժեշտ տվեցինք այս տարվա փետրվարին:

«2014-ին «Տիեզերք եւ մարդիկ» խորագրով ցուցահանդես էինք կազմակերպել: Այդ ժամանակ ասացի՝ կինոյին վերադարձիր, դա շատ հետաքրքիր ու յուրահատուկ է, մարդիկ չեն տեսել: Չհասցրեց, բայց ես բառիս բուն իմաստով համոզված եմ, որ ինքն էստեղ է»,- ասում է Կարինե Անդրանիկյանը:

Կարինե Անդրանիկյանը Կարինե Անդրանիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նկարիչների միությունում հետահայաց ցուցահանդեսով նշում են Ստեփան Անդրանիկյանի 90-ամյակը: «Տժվժիկ», «Ճանապարհ դեպի կրկես», «Մենք ենք մեր սարերը» եւ այլ սիրված ֆիլմերից ծանոթ տեսարանների որոշ էսքիզներ առաջին անգամ են ցուցադրվում: Ինքնադիմանկարների շարքում նաեւ հայտնիների պորտրետներն են՝ Լեոնիդ Ենգիբարյան, Բաբկեն Ներսիսյան, Արամ Ղարաբեկյան, Սերգեյ Փարաջանովից նույնիսկ մի քանի դիմանկար է: Փարաջանովն Անդրանիկյանի համար այլ աշխարհ էր: Ոչ միայն «Նռան գույնը» ֆիլմի բեմադրող նկարիչն է, այլեւ՝ մեծ ռեժիսորի մտերիմը:

 

«1966 թվից մինչեւ Փարաջանովի կյանքի վերջ ու վախճանից հետո էլ Անդրանիկյանը նրա ամենահավատարիմ ընկերներից էր: Փարաջանովը բարդ մարդ էր, եւ ամեն մեկը չէր դիմանում նրան, շատերն էլ նախանձում էին»,- ասում է Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստեփան Անդրանիկյանի անունը կապվում է նաեւ հայկական հայտնի մուլտֆիլմերի հետ՝ «Վին պինգվինը», «Կախարդական լավաշը», «Արեւի հարսնացուն»…: Նա ստեղծագործում էր անդադար, չնվազող եռանդով:

 

«Տարիքի պատկերացումն իրեն բնորոշ չէր: Շատ երիտասարդ էր, ընկերություն արեց մեր ընկերների հետ, հետո՝ թոռների ընկերների հետ: Տարիքից, պայմանականություններից դուրս էր, իրոք լայն էր եւ ունիվերսալ: Ամեն ինչ գալիս էր ձեռքից, ամեն ինչ անում էր հավեսով: Նա կարող էր քեզ մի բորբոսնած կոնֆետն էնպես մատուցել, որ թվար՝ մեծ նվեր ես ստանում»,- ծիծաղելով պատմում է դուստրը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նկարիչների միությունը թատրոնի եւ կինոյի տարվա լավագույն նկարիչ մրցանակին որոշել էր արժանացնել Ստեփան Անդրանիկյանին: Որոշումը կայացրել էին նախորդ տարի, բայց նկարչից գաղտնի պահել: Այսօր մրցանակը հանձնեցին Անդրանիկյանի կնոջը:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին